Նուբարաշենում կրակոցների հետևանքով սպանվել է 3 մարդ. Ոստիկանություն (լուսանկարներ)

16:14 • 04.03.15

Tert.am-ին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ այսօր ժամը 13:59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության մասին:


Վիրավորում ստացած երկու անձիք՝ Դրաստամատ Թադևոսյանը և Լևոն Ղազարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, բայց ճանապարհին մահացել են:

 

Նրանցից երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը ևս մահացած է. նա պառկած է ՔԿՀ-ի դիմաց:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, տարածքում ձեռնարկվել են օպերատիվ հետախուզաորոնողական գործողություններ և տարածքում հայտնաբերվել է 1 ատրճանակ, իսկ քիչ ավելի հեռու՝ մոտ 70 մ, հայտնաբերվել է ատրճանակ և ինքնաձիգ: