Կրակոցներ Գյումրիում. կա 6 վիրավոր, 3-ին տեղափոխում են Երևան

10:06 • 08.03.15

Գյումրի քաղաքի Տերյան փողոցում (Արցախ թաղամաս), մարտի 7-ին լույս 8-ի գիշերը հնչել են կրակոցներ: Կրակոցների հետևանքով կան վիրավորներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գյումրու բժշկական կենտրոնից, տարբեր վնասվածքներով հիվանդանոց  է տեղափոխվել 6 մարդ՝ վիրավորներից 3-ը  հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրո-ծակող գործիքներից:

 

Վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է խիստ ծանր,  նրանց տեղափոխում են Երևան:  Հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզ է`  Ղազարյան Սմբատ, Ղազարյան  Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գևորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ: