Ամերիկացի 2 դեռահաս փոքրիկ սառցաբեկորի վրա «գերի են մնացել» Միչիգան լճում (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ում փրկարարները փրկել են սեփական անշրջահայացության հետևանքով վտանգավոր իրադրության մեջ հայտնված 2 դեռահասի, ովքեր փոքրիկ սառցաբեկորի վրա սկսել են լողալ Միչիգան լճով:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 17 և 18-ամյա տղաները հետագայում պատմել են, որ եկել են լճի ափ ու անզգուշաբար կանգնել սառցաբեկորի վրա, որը պատահմամբ առանձնացել է հիմնական մասից ու տղաներին տարել «խիստ վտանգավոր ուղևորության»:
Արդյունքում երիտասարդներն ափից հեռացել են մոտ 40 մետր: Բարեբախտաբար, նրանցից ոչ ոք չի տուժել, քանի որ փրկարարները ճիշտ ժամանակին են տեղ հասել:














