Եգիպտոսում աշակերտը մահացել է, երբ ուսուցիչը կծել է նրան
Եգիպտոսում աշակերտը մահացել է այն բանից հետո, երբ ուսուցիչը որպես պատիժ կծել է նրան։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Տեղեկությունը հաստատել է այդ երկրի կրթության նախարարությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Կահիրեի միջնակարգ դպրոցում։ 5-րդ դասարանցի տղան մահացել է ուղեղի արնազեղումից։ Տեղական ԶԼՄ-ների վկայությամբ՝ նա ծանր վնասվածքներ է ունեցել գլխին։
Իշխանությունները «շտապ հետաքննություն» են սկսել։ Եգիպտոսում մարմնական պատիժները օրենքով արգելված են, սակայն ուսումնական հաստատություններում շարունակում են լայն կիրառում ունենալ։










