«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան այս տարի ներառում է 5 ուղղություն

15:38 • 09.03.15

Երևանի քաղաքապետարանի կողմից մարտի 9-ից ապրիլի 7-ը իրականացվող՝ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական մեկամսյա ակցիան այս տարի ներառում է 5 ուղղություն՝ աչքի, գինեկոլոգիական հետազոտություններ և անհրաժեշտության դեպքում՝ վիրահատություն, ընդհանուր վիրաբուժություն, համակարգչային տոմոգրաֆիա և վահանաձև գեղձի հետազոտություններ։ 


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից և տեղեկացնում, որ լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն՝ (010) 51-41-53, (010) 51-41-66 հեռախոսահամարներով։