Գյումրիի միջադեպի վնասվածքներով ԲԿ տեղափոխված անձանցից Կնյազ Ղազարյանի վիճակը ծայրահեղ ծանր է
Մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի մասնակիցներից Կնյազ Ղազարյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք,իսկ հիվանդանոց տեղափոխված մյուս հիվանդների վիճակը պակաս ծանր է:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Նա գլուխը երեկ վիրահատվել է, քանի որ հիվանդանոց էր բերվել գանգուղեղային տրավմաներով։ Նրա եղբայրը` Գարիկ Ղազարյանը, ով ուներ ուսահոդի վնասվածք, նույնպես վիրահատվել է և տեղափոխվում է հիվանդասենյակ: Իսկ Ղուկասյան Գագիկի վիճակը հարաբերական կայուն է գնահատվում»,-ասաց Շուշան Հունանյանը` անդրադառնալով միայն իրենց ԲԿ-ում գտնվող հիվանդների վիճակին:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 6 անձ` քաղաքի Տերյան փողոցում հնչած կրակոցների հետևանքով:
Վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է խիստ ծանր. հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը հայտնի է` Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գևորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ:










