Ռուս աշակերտուհին Շվարցենեգերին է փոխանցել Դոնբասի երեխաների նամակները

15:26 • 09.03.15

ՌԴ Մոսկվայի մարզից աշակերտուհի Մարյանա Նաումովան հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերին է փոխանցել Դոնբասի երեխաների նամակները, գրում է Газета-ն։

 

Հոկտեմբերին և դեկտեմբերին Մարյանան այցելել է Դոնեցկի և Լուգանսկի դպրոցներ և մարզական հաստատություններ, որտեղ անցկացրել է մանկական մարզական միջոցառումներ և հումանիտար օգնություն տարել։ Դրան ի պատասխան՝ Ուկրաինան աշակերտուհուն զրկել է մարզական մրցանակներից  և կոչումներից, որոնք նա ստացել է Ուկրաինայի տարածքում։

 

Նաումովան մարտի 8-ին նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ բարձրացնելով 150 կգ-ոց ծանրաձող ArnoldBenchBach առաջնության ժամանակ՝ «Арнольд Классик 2015» խոշորագույն փառատոնի շրջանակում։

 

«Ռեկորդի կապակցությամբ ինձ շնորհավորել է անձամբ Առնոլդ Շվարցենեգերը, և մեզ հաջողվեց մի փոքր շփվել։ Ես նրան ասացի, որ երազում եմ տեսնել նրան ԱՄՆ նախագահի պաշտոնում և որ անպայման կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես նրան փոխանցել եմ նաև նամակներ և լուսանկարներ, որոնք ստացել եմ Նովոռոսիայի երեխաներից։ Առնոլդն ուշադիր լսեց ինձ և խոստացավ աշխատել այդ ուղղությամբ»,- պատմել է Նաումովան։