Ֆիլիպինյան բանակը 56 իսլամիստ գրոհային է ոչնչացրել

11:39 • 09.03.15

Ֆիլիպինյան բանակը 56 իսլամիստ գրոհային է ոչնչացրել: Ոչնչացված գրոհայինների թվում կարող է լինել ԱՄՆ-ում ահաբեկչության համար կասկածվողներից մեկը, գրում է gazeta.ru-ն:

 

«Սպանված գրոհայիններից մեկը ենթադրաբար օտարերկրացի է»,- ասել է բանակի գեներալը:

 

«Իսլամիստ մարտիկները Բանգսամորոյի ազատության համար» ծայրահեղական խմբավորման դեմ գործողության ընթացքում զոհվել է չորս զինվորական, 21-ը ստացել են վնասվածքներ: