Խաղաղությունն Ուկրաինային օդի պես անհրաժեշտ է. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկիրը պաշտպանելու է իր ազատությունն ու անկախությունը, սակայն ձգտում է խաղաղության, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
«Խաղաղությունն Ուկրաինային պետք է օդի նման: Մենք խաղաղ ազգ ենք, սակայն պաշտպանելու ենք մեր պետության ազատությունը, անկախությունն ու ժողովրդավարությունը: Սակայն մենք ձգտում ենք խաղաղության»,-ասել է Պորոշենկոն:










