Պուտինը Կադիրովին Պատվո մեդալով է պարգևատրել

15:41 • 09.03.15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին պարգևատրել է Պատվո մեդալով, գրում է ТАСС գործակալությունը:

 

Ռուսաստանի մի խումբ քաղաքացիների ՌԴ պետական պարգևներով պարգևատրելու մասին հրամանագրի տեքստը հրապարակվել է իրավական տեղեկությունների պաշտոնական կայքում:

 

2004-ին Կադիրովը ստացել էր Ռուսաստանի հերոսի կոչում: 2003-ին նա պարգևատրվել է Արիության, 2006-ին էլ՝ «Հայրենիքի առաջ արժանիքների համար» չորրորդ կարգի մեդալներով։