Ռուսաստանը Սուրճի միջազգային կազմակերպության անդամ է դարձել

16:55 • 09.03.15

Ռուսաստանը Սուրճի միջազգային կազմակերպության (ՍՄԿ) անդամ է դարձել, որի մասին համապատասխան օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է lenta.ru-ն:

 

Օրենքն ընդունվել էր Պետդումայի կողմից փետրվարի 24-ին, իսկ մարտի 4-ին հաստատվել է Դաշնային խորհրդի կողմից:

 

ՍՄԿ անդամ դառնալով՝ Ռուսաստանը հնարավորություն է ստացել ռուսական կազմակերպություններին հուզող և տնտեսական նշանակություն ունեցող հարցեր բարձրացնել սուրճի հարցերով զբաղվող համաշխարհային համայնքի քննարկումների ժամանակ, ասվում է օրինագծին կից պարզաբանման մեջ:

 

Այսուհետ ՌԴ-ի բյուջեից տարեկան ՍՄԿ-ի հիմնադրամ կփոխանցվի 64,7 ֆունտ ստերլինգ կամ 6 միլիոն ռուբլի:

 

Կազմակերպությունը զբաղվում է սուրճի արտադրության, մշակման և վաճառքի ոլորտում միջազգային համագործակցության զարգացմամբ: