Ռուս տղամարդը Մարտի 8-ին ընկերուհու հետ վիճելուց հետո ինքնահրկիզվել է

11:48 • 09.03.15

Մոսկվայի հյուսիս-արևմտյան հատվածում մի տղամարդ Կանանց միջազգային օրը` Մարտի 8-ին, ընկերուհու հետ վիճելուց հետո իր վրա լուծույթ է լցրել ու ինքնահրկիզվել:

 

Ինչպես նշում է interfax.ru-ն, իրավապահնեը պարզել են, որ նախքան այդ տղամարդը ոգելից խմիչք է օգտագործել կնոջ հետ, ինչից հետո տեղի է ունեցել ողբերգությունը:

 

Հայտնի է, որ տղամարդն ինքնահրկիզվել է բնակելի շենքի աստիճանավանդակներին. 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքների հետևանքով նա տեղում մահացել է:

 

Աղբյուրը հավելում է, որ տղամարդը հաշվառման մեջ է եղել հոգենյարդաբանական դիսպանսերում: