ԱՄՆ-ում երեխան ողջ է մնացել գետն ընկած մեքենայում 14 ժամ անցկացնելուց հետո

12:31 • 09.03.15

Ամերիկյան Յուտա նահանգում մեկուկես տարեկան փոքրիկը ողջ է մնացել` 14 ժամ շարունակ գտնվելով գետն ընկած մեքենայում:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը՝ տեղական ԶԼՄ-ներին հղումով, երեխայի 25-ամյա մայրը, ով եղել է մեքենայի ղեկին, տեղում մահացել է:

 

Ըստ իրավապահների՝ մեքենան կոտրել-անցել է բետոնե արգելապատնեշը, դուրս եկել ճանապարհից, ընկել ոչ խորը գետն ու շրջվել:

 

Նշվում է, որ փոքրիկ աղջկան հայտնաբերել է տեղաբնակներից մեկը, ով եկել էր ձկնորսության: Պարզվել է, որ հատուկ նստատեղին ամրագոտիներով ամրացված աղջնակը 14 ժամ շարունակ գլխիվայր կախված է մնացել:

 

Աղբյուրը հավելում է, որ ՃՏՊ-ի պատճառները դեռևս հայտնի չեն. ենթադրվում է, որ վթարը կարող էր տեղի ունեցած լինել արգելակների խափանման պատճառով: