Կոլիզեումում իրենց անունները փորագրելու համար ամերիկացի զբոսաշրջիկներ են ձերբակալվել (լուսանկարներ)
Իտալիա մեկնած 21 և 25 տարեկան ամերիկուհիներն այցելել են Հռոմի Կոլիզեում, որտեղ նրանց ձերբակալել են՝ իրենց անունները պատերի վրա փորագրելու համար, գրում է Daily Mail-ը:
Երիտասարդ կանայք մետաղադրամի օգնությամբ պատի վրա փորագրել են 21 սմ երկարություն ունեցող լատինատառ J և N տառերը:
Նրանք ներողություն են խնդրել և հայտարարել են, որ զղջում են իրենց արարքի համար:
Կոլիզեումի կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը՝ մ.թ. 57 թվականին, իսկ ավարտել է Տիտոսը 80 թվականին։ Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:













