26 համայնքապետեր ԲՀԿ-ից դուրս գալու դիմում են ներկայացրել Աբովյանի տարածքային կառույց

15:44 • 09.03.15

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի տարածքային կառույց կուսակցությունում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին դիմում են ներկայացրել Կոտայքի մարզի 26 գյուղական համայնքների ԲՀԿ անդամ համայնքապետեր. այս մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան Կոտայք» Facebook-ի էջից։

 

Մասնավորապես, ԲՀԿ-ից հեռանալու մասին դիմում են ներկայացրել.


Ասատրյան Քաջիկ Վրեժի` Կաթնաղբյուր համայնքի ղեկավար,
Բաբախանյան Մուրադ Խաչատուրի` Զառ համայնքի ղեկավար,
Բաբայան Հակոբ Մուշեղի` Սևաբերդ համայնքի ղեկավար,
Բարսեղյան Վահագն Հայկազի` Մայակովսկի համայնքի ղեկավար,
Գարսևանյան Սամվել Ժորժիկի` Հատիս համայնքի ղեկավար,
Գևորգյան Մնացական Գագիկի` Նուռնուս համայնքի ղեկավար,
Գևորգյան Նորիկ Գուրգենի` Զովք համայնքի ղեկավար,
Գրիգորյան Կամո Հուսիկի` Բալահովիտ համայնքի ղեկավար,
Եգորյան Զարզանդ Պարզիկի` Կամարիս համայնքի ղեկավար,
Թառոյան Իշխան Խաչատուրի` Գեղարդ համայնքի ղեկավար,
Կարապետյան Արսեն Վազգենի` Գետարգել համայնքի ղեկավար,
Հակոբյան Արտավազդ Երջանիկի` Գողթ համայնքի ղեկավար,
Հայրապետյան Գևորգ Հրաչիկի` Ջրաբեր համայնքի ղեկավար,
Հովհաննիսյան Արմեն Նորիկի` Գեղաշեն համայնքի ղեկավար,
Մելքոնյան Նորայր Մնացականի` Ողջաբերդ համայնքի ղեկավար,
Միքայելյան Սերոբ Պարգևի` Կապուտան համայնքի ղեկավար,
Մուքայելյան Արայիկ Վարդգեսի` Ձորաղբյուր համայնքի ղեկավար,
Նիկողոսյան Հրայր Գարեգինի` Արամուս համայնքի ղեկավար,
Պետրոսյան Ռոբերտ Վիգենի՝ Ջրվեժ համայնքի ղեկավար,
Ռուբենյան Հունան Պատվականի` Ակունք համայնքի ղեկավար,
Սարգսյան Գագիկ Գարեգինի` Առինջ համայնքի ղեկավար,
Սարգսյան Հրաչյա Գագիկի` Գեղադիր համայնքի ղեկավար,
Սարգսյան Շավարշ Ազատի` Հացավան համայնքի ղեկավար,
Սաֆարյան Սեդրակ Գուրգենի` Զովաշեն համայնքի ղեկավար,
Վարդանյան Աշոտ Հրաչի՝ Գառնի համայնքի ղեկավար,
Վիրաբյան Առաքել Հակոբի՝ Պտղնի համայնքի ղեկավար։


Աբովյանի տարածքային կառույցը ստացել է նաև Աբովյանի քաղաքային համայնքի ԲՀԿ անդամ ավագանիների դիմումները։


Tert.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը նշեց, որ ինքը չունի գրավոր դիմումներ։


«Կուսակցությունը լքելու մասին հայտարարության տեքստ մենք չենք ստացել»,-ասաց նա։