Վենեսուելայում գնորդներից մատնահետքեր կվերցնեն
Վենեսուելայի սուպերմարկետներում դեֆիցիտային ապրանքների մեծ պահանջարկի դեմ պայքարի նպատակով կտեղադրվի 20 հազար հատուկ սարք, որոնք կգրանցեն գնորդների մատնահետքերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքով՝ նման համակարգը կօգնի լուծել երկար հերթերի և ապրանքների դեֆիցիտի խնդիրը:
Անցած տարի Վենեսուելայի սուպերմարկետներում գրանցվել էին գնորդների երկար հերթեր՝ ամենաանհրաժեշտ ապրանքների դեֆիցիտի պատճառով:
Վենեսուելայի իշխանությունները ստեղծված իրավիճակի համար մեղադրել են ընդդիմությանը և ձեռնարկատերերին, որոնք, ինչպես պնդվում էր, արհեստականորեն ստեղծել են ապրանքների դեֆիցիտ և բարձրացրել ապրանքների գները:
Փետրվարին ձերբակալվել է առևտրի ցանցերի մի քանի սեփականատեր, որոնց մեղադրել են արհեստականորեն հերթեր ստեղծելու համար՝ սահմանափակելով դրամարկղերի աշխատանքը:
Նախագահի խոսքով՝ մաքսանենգները սահմանին գնում են դեֆիցիտային ապրանքները և դրանք տանում Կոլումբիա, որտեղ վաճառում են ապրանքը բարձր գներով:










