Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» մեկամսյա առողջապահական ակցիան
Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Խորհրդակցությանը նշվել է, որ հայտարարված ժամանակացույցի համաձայն՝ այսօրվանից մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» խորագրով մեկամսյա առողջապահական ակցիան, որի շրջանակում 5 ուղղություններով կիրականացվեն անվճար հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում կկատարվեն նաև վիրահատական միջամտություններ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է պարբերաբար այցեր կազմակերպել բուժհաստատություններ և տեղում հետևել ակցիայի ընթացքին:










