Չեխիայի նախագահը պատրաստվում է Մայիսի 9-ը տոնել Ռուսաստանում

14:08 • 09.03.15

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը հաստատել է, որ մայիսի 9-ին Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է Корреспондент-ը։

 

Նախագահը հայտարարել է, որ Հաղթանակի օրը կմեկնի Մոսկվա, հակառակ դեպքում «կվիրավորի 150.000 ռուս զինվորներին, ովքեր զոհվել են Չեխոսլովակիայի ազատագրման ժամանակ»։

 

Ինչ վերաբերում է Ուկրաինայի ճգնաժամին, ապա, չեխ նախագահի խոսքով, «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանել»։