2014-ը ռեկորդային է եղել ավիաաղետների հետևանքով զոհերի առումով. զեկույց
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հրապարակել է զեկույց, որում ներկայացված են ավիաաղետների մոնիթորինգի արդյունքները։ Աշխարհում նման միջադեպերի քանակը 2014-ին նվազել է, սակայն զոհերի թիվը՝ աճել, գրում է newsru.com-ը։
Փորձագետների տվյալներով՝ 2014-ին տեղի է ունեցել 12 ավիաաղետ՝ մարդկային զոհերով, կամ 4.4 մլն չվերթներից մեկը։ 2013-ին՝ 2.4 մլն չվերթներից մեկը։
Սակայն եթե դիտարկել զոհերի թիվը, ապա այն ավելացել է։ 2014-ին մահացել է 641 մարդ, իսկ 2013-ին՝ 210 մարդ։
Զեկույցում նշված չէ Դոնեցկում Malaysia Airlines ավիաընկերության Boeing ուղևորատար ինքնաթիռի կործանումը, քանի որ այն վթարի է ենթարկվել զենքի կիրառման պատճառով։
Միևնույն ժամանակ փորձագետները զեկույցում ներառել են Boeing ինքնաթիռը, որի բեկորները մինչ օրս չեն հայտնաբերվել։ Մալայզիական ինքնաթիռը 2014թ. մարտի 8-ին թռել էր Կուալա-Լումպուրից Պեկին։ Եվ թռիչքից մոտ 2 ժամ անց կորցրել կապն ու անհետացել։
2014-ի ընթացքում հաջողությամբ իրականացվել է 38 մլն չվերթ և տեղափոխվել է ավելի քան 3.3 մլրդ ուղևոր։










