Արգենտինայում ուղղաթիռների բախման հետևանքով 10 մարդ է զոհվել

08:39 • 10.03.15

Արգենտինայում ուղևորատար երկու ուղղաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել, գրում է lenta.ru-ն:

 

Լա-Ռիոխա շրջանի անվտանգության հարցերով քարտուղար Սեսարա Անգուլոյի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ մարտի 9-ին, Վիլյա-Կաստելյիի մոտակայքում՝ Բուենոս-Այրեսից մոտ 1.170 կիլոմետր հյուսիս-արևմուտք:

 

Անգուլոյի խոսքով՝ տեղի է ունեցել պայթյուն: Ուղղաթիռները բախվել են թռիչքի ժամանակ մոտ 100 մետր բարձրության վրա:

 

Ինչպես հաղորդվում է՝ զոհվածներից ութը Ֆրանսիայի քաղաքացի են, երկուսը՝ Արգենտինայի: Ուղղաթիռների բախման հետևանքով մահացածների թվում են եղել ֆրանսիացի մարզիկներ, որոնցից մեկը եղել է լողի օլիմպիական չեմպիոն Կամիլ Մուֆան: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատին:

 

Մուֆայից բացի, զոհերի թվում է եղել հայտնի զբոսանավավար Ֆլորենս Արտոն և բռնցքամարտիկ Ալեքսիս Վաստինը:

 

Լա-Ռիոխա շրջանի իշխանությունների տվյալներով՝ ուղղաթիռները բախվել են ֆրանսիական TF1 հեռուստաալիքի համար արտակարգ իրավիճակներում գոյատևելու մասին «Dropped» իրապատում-շոուի նկարահանումների ժամանակ: Ինքնաթիռում են եղել շոուի մասնակիցները և նկարահանող խումբը: