Ավստրալիայում անհետացած մալայզիական Boeing-ից անձեռոցիկ է գտնվել. Sky News

11:52 • 10.03.15

Ավստրալական ծովափին հայտնաբերվել է անձեռոցիկ, որը ենթադրվում է՝ կարող էր եղած լինել 2014 թվականի մարտին անհետացած Malaysia Airlines-ի Boeing 777 ինքնաթիռում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Sky News-ին:

 

Անձեռոցիկը գտել է Սերվանտես քաղաքից ընտանեկան զույգ, որը նկատել է Malaysian Airlines-ի լոգոյով առարկա: Անձեռոցիկն ուղարկվել է Կանբերրա՝ ինքնաթիռի անհետացման հանգամանքների հետաքննության հարցերով կենտրոն:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մալայզիան պաշտոնապես անհետացած ինքնաթիռի ուղևորներին մահացած է հայտարարել: