Արգենտինայում դայակը ծեծի է ենթարկել 2-ամյա երեխային և ձեռքից վերցրել ուտելիքը (լուսանկար, տեսանյութ)

14:52 • 10.03.15

Արգենտինայի Պարանա քաղաքում բնակվող ընտանեկան զույգը որոշել է տեսախցիկ տեղադրել տան մեջ՝ պարզելու իրենց երեխայի մշտապես վատ տրամադրության, լացի ու կապտուկների պատճառը, գրում է metro.co.uk-ը:

 

Պարզվել է, որ երեխայի դայակը ծեծի է ենթարկում նրան և ձեռքից խլում նրա սնունդը:

 

25-ամյա դայակ Իվ Մանտարասը նստեցրել է երեխային մանկական աթոռակին և սկսել նրան ապտակել, ապա նստել սեղանի շուրջ և կարծես ոչինչ չի եղել՝ սկսել հաց ուտել:

 

Երեխայի մայրը՝ 33-ամյա Քրիստինա Քերիլը, հայտնել է, որ տեսախցիկի նկարահանած տեսանյութը ներկայացնելու է դատարանին:

 

Nanny filmed 'beating boy, 2, then stealing his food'