Հաջողակը. Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ուշացել է ուղղաթիռի ողբերգական չվերթից

16:31 • 10.03.15

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սիլվեն Վիլտորը պետք է մասնակցեր TF1 հեռուստաընկերության համար հաղորդման նկարահանումներին և նկարահանող խմբի հետ ուղղաթիռով մեկներ Արգենտինա, սակայն ուշացել է չվերթից և ստիպված է եղել սպասել հաջորդ չվերթին:

 

Վիլտորը և տխրահռչակ ուղղաթիռում գտնվող մարզիկները մասնակցում էին նոր իրապատում-շոուի նկարահանումներին: Մասնակիցները պետք է ցուցադրեին դժվարին պայմաններում գոյատևելու իրենց ունակությունը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ երկուշաբթի Արգենտինայում երկու ուղղաթիռների բախման հետևանքով մահացել է տասը մարդ, որոնցից երեքը մարզիկներ են եղել: