Չեխիան հետաձգել է Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը

09:12 • 10.03.15

Չեխիան մոտ մեկ ամսով հետաձգել է Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Չեխիայի խորհրդարանի ստորին պալատն այսօր պետք է սկսեր գործընթացը, սակայն ԱԳՆ-ի խորհրդով՝ այն տեղափոխվել է ապրիլի 1-ին:

 

Պատճառն այն է, որ Թբիլիսիի իշխանությունները սահմանափակել են Պրահայի տնտեսական շահերը:

 

«ԱԳՆ-ն պաշտպանում է չեխական Energo-Pro ընկերության շահերը»,- ասել է Չեխիայի արտգործնախարարը:

 

Վրացական իշխանություններն ընկերության համար լրացուցիչ հարկ են սահմանել՝ 62 մլն դոլարի չափով: Անկախ փորձաքննությունը, սակայն, այդ հարկը վճարելու պահանջն իրավական տեսանկյունից անհիմն է համարել: