ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է մերկ և անզեն սևամորթ երիտասարդի

13:53 • 10.03.15

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում ոստիկանը, երկու անգամ կրակելով, սպանել է մերկ և անզեն սևամորթ երիտասարդի, գրում է New York Times-ը:

 

Սպանվել է 27-ամյա Էնթոնի Հիլը:

 

Ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանության սպան դեպքի վայր էր մեկնել, երբ բնակիչներն ահազանգել էին, որ մի մերկ տղամարդ վազում է փողոցով և թակում դռները:

 

Երբ 7-ամյա աշխատանքային փորձով ոստիկանը ժամանել է դեպքի վայր, հրամայել է տղամարդուն կանգ առնել, ով չի ենթարկվել նրա հրամաններին, ինչից հետո սպան կրակել է և սպանել երիտասարդին:

 

Այժմ հետաքննություն է ընթանում։ Ոստիկանն իր մոտ ունեցել է էլեկտրաշոկ, սակայն չի օգտագործել այն՝ հաշվի առնելով այն փաստը, որ սևամորթ տղամարդը մերկ է եղել և անզեն: