Գյումրիի միջադեպից տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Շուշան Հունանյան

13:45 • 10.03.15

Մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Գյումրիում տեղի  ունեցած միջադեպի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներից Կնյազ Ղազարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:


«Կնյազ Ղազարյանը շարունակում է մնալ արհեստական շնչառական ապարատի տակ:  Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Գագիկ Ղուկասյանի գլուխն են վիրահատել, նրա  վիճակը համեմատաբար կայուն է: Իսկ Գագիկ Ղազարյանը (Կնյազի եղբայրը) տեղափոխվել է պալատ»,- ներկայացրեց մամուլի քարտուղարը։


Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքի Տերյան փողոցում (Արցախ թաղամաս), մարտի 7-ի լույս 8-ի գիշերը հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով 6 մարդ վնասվածքներ էին ստացել, 3-ը` հրազենային, իսկ մյուսները վիրավորվել էին կտրող-ծակող գործիքներից: