Ճիշտ կլինի, որ Աճառյանի անվան դպրոցի գույքը հանձնվի սահմանամերձ համայնքներին. Հովիկ Աբրահամյան

14:53 • 10.03.15

Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստին որոշում կայացրեց լուծարել Հրաչյա Աճառյանի անվան դպրոցը: Նախագիծը ներկայացնող պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտնեց, որ լուծարված դպրոցի գույքը պետք է հանձնվի Երևանի քաղաքապետարանին:


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հակադարձեց ասելով, որ գույքը պետք է հանձնվի ոչ թե Երևանի քաղաքապետարանին, այլ սահմանամերձ համայնքներին. «Ճիշտ կլինի, որ գույքը հանձնվի սահմանամերձ համայնքներին: Երևան քաղաքին ինչ ասես, ով ասես նվիրում է»,-ասաց վարչապետը և հավելեց, որ իր կարծիքով` այդպես ճիշտ կլինի: «Որոշումը կվերանայենք»,- ասաց Աբրահամյանը: