ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների դեմ իրականացված գործողության ընթացքում 2.000 մարդ է ձերբակալվել

09:17 • 10.03.15

ԱՄՆ իմիգրացիոն իշխանությունները հայտնել են անօրինական ներգաղթյալների ձերբակալության լայնամասշտաբ գործողության մասին, հաղորդում է Los Angeles Times-ը: Գործողության ընթացքում ձերբակալվել է 2.059 մարդ:

 

Գործողությունը շարունակվել է հինգ օր: Ձերբակալվածներից ոմանք, իշխանությունների համաձայն, ներգրավված են եղել ծանր հանցագործություններում՝ սպանություն, կողոպուտ, բռնաբարություն և մանկական պոռնոգրաֆիայի տարածում:

 

«Հանցավորության մեջ ներգրավված այս անձանց վտարելու միջոցով զգալիորեն և ուղղակիորեն բարելավվում է հանրային անվտանգությունը»,- ասել է ԱՄՆ իմիգրացիոն և մաքսային ոստիկանության ղեկավար Սառա Սալդանան:

 

Նշվում է, որ ձերբակալվածներից ոչ ոք ներգրավված չի եղել ահաբեկչական գործունեության մեջ: