Անհրաժեշտություն էր առաջացել վերանայել «Սևան» ազգային պարկ» ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը
Այսօր ՀՀ Կառավարությունը հաստատեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով փոփոխություն է կատարվելու Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» որոշման մեջ:
Նախարարը նշեց, որ ՀՀ Կառավարությունում և հանրապետական գործադիր մարմիններում տեղի ունեցած կառուցվածքային և պաշտոնատար անձանց փոփոխության հետևանքով անհրաժեշտություն էր առաջացել վերանայել «Սևան» ազգային պարկ ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը:
Այսպիով նախատեսված փոփոխությունների համաձայն` «ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերը փոխարինվելու են «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար» բառերով, «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ» բառերով, «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերով, «ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ» բառերով, իսկ «ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» բառերը հանել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ինչու են մարզպետին փոխարինում տեղակալով, նախարարը պատասխանեց. «Որովհետև փոխվարչապետը փոխվեց նախարարով, նախագահի աշխատակազմից առաջարկություն եղավ, որպեսզի մարզպետի փոփոխությունը կատարվի փոխմարզպետով, առաջարկությունն այդպես էր, ընդունեցինք մենք»:
Արձանագրելով, որ մեկը մյուսի հետ կապ չունի՝ վարչապետը պատասխանեց, որ հետո կնայեն ու կստորագրեն նախագիծը:










