Մերկելը համոզել է Օբամային հետաձգել Ուկրաինա զենքի մատակարարումը. գերմանացի դեսպան

10:05 • 10.03.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է հետաձգել զենքի մատակարարումն Ուկրաինա՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո, Associated Press-ին հայտնել է Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Պիտեր Վիտիգը, փոխանցում է forbes.ru-ն։

 

Գործակալությունը նշում է, որ պետության ղեկավարը նման որոշում է կայացրել՝ չնայած ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների ճնշմանը։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդների հանդիպումը կայացել է փետրվարին։

 

Այդ ժամանակ, Վիտիգի խոսքով, Օբաման որոշել է հետաձգել զենքի մատակարարումը՝ համաձայնելով Մերկելի այն փաստարկներին, որ անհրաժեշտ է «որոշ ճանապարհ թողնել դիվանագիտական և քաղաքական ջանքերի համար, որոնք արդեն գտնվում էին իրականացման փուլում»։

 

«Երկու երկրների առաջնորդները կարծիքներ են փոխանակել այդ հարցի շուրջ և համաձայնել չշտապել մահաբեր զենքի մատակարարումների հարցում այս ժամանակաշրջանում»,- ասել է Վիտիգը։