Մոսկվայում տղամարդը պատանդ է վերցրել նախկին կնոջը
Անհայտ անձը Մոսկվայի Սելեզնյովսկայա փողոցում գտնվող ՌԴ ներքին գործերի նախարարության թանգարանում պատանդ է վերցրել 1 մարդու: Պատանդառուն այնուհետ ազատ է արձակել նրան: Դեպքի մասին «Москва» քաղաքային նորությունների գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում առկա աղբյուրը:
«Դեպքի վայր են ժամանել բոլոր օպերատիվ ծառայությունները, հետագա տեղեկատվությունը ճշտվում է»,- հավելել է գործակալության զրուցակիցը:
Պարզվել է, որ նման քայլի է որոշել դիմել պատանդի նախկին ամուսինը: Կոնֆլիկտի պատճառը դարձել է նրանց երեխայի բնակվելու վայրի որոշման շուրջ ծագած վեճը: Տղամարդը եկել է նախկին կնոջ աշխատավայր և պահանջել վերադարձնել երեխային:
Ոստիկանների հետ բանակցություններից հետո տղամարդը հրաժարվել է իր պահանջներից և ազատ արձակել կնոջը:










