Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ-ի գրոհայինները քրիստոնեական տաճար են պայթեցրել

17:23 • 10.03.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող Սուրբ Գեորգիի քրիստոնեական տաճարը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։


Քաղաքի հյուսիս-արևելքում տեղակայված վանքը համարվում էր ամենամեծերից մեկը և մեծ ժողովրդականություն է վայելում Մոսուլի քրիստոնյաների շրջանում։


Ըստ հաղորդագրությունների՝ մշակութային շինությունը պայթեցվել է երեկ։ Բացի տաճարից, ծայրահեղականները ոչնչացրել են նրա հարևանությամբ գտնվող մի քանի բնակելի շինություններ, ինչպես նաև տարածք, որը նախատեսված է եղել բարեգործական օգնություն բաժանելու համար։


Հայտնի է նաև, որ տաճարի հարևանությամբ գտնվում է քրիստոնեական գերեզման, որի մասին տեղեկություններ դեռ չկան։