Պուտինը կարգադրել է պաշտոնյաների ցուցակ կազմել, որոնց կարգելվի հաշվեհամարներ ունենալ արտասահմանում

15:17 • 10.03.15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնային և շրջանային պետական մարմիններին կարգադրել է պետական կառույցներում և ընկերություններում պաշտոնների ցուցակ պատրաստել, որոնք զբաղեցնելու դեպքում տվյալ անձանց արգելվելու է արտասահմանում բանկային հաշիվներ ունենալ, գրում է ТАСС գործակալությունը:

 

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ցուցակը կազմելու հիմնական չափանիշը լինելու է «հատուկ կարևորության տեղեկատվության հասանելիություն ունենալը»:

 

Ցուցակի կազմման համար սահմանվել է երեք ամիս ժամկետ: