Ռուս զինվորականները զորավարժություններ են սկսում Հայաստանում
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում սկսվել են ինժեներական զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ դաշտային զորավարժություններ:
Այդ մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
Զորավարժությունները, որոնց մասնակցում է 100-ից ավելի զինծառայող և 30 միավոր ռազմական տեխնիկա, կշարունակվեն մեկ ամիս:
«Պրակտիկ վարժանքների ընթացքում, որոնք կանցկացվեն ծովի մակերևույթից ավելի քան 2.200 մետր բարձրության վրա, մասնագետ ինժեներները մեկական կարգով և խմբերի կազմում կիրականացնեն համալիր ուսումնական խնդիրներ: Նրանք պետք է սովորեն ռազմական տեխնիկա վարելու նորմատիվներ իրականացնել, տեղանքի և օբյեկտների հետախուզում անցկացնել՝ կասկածելի և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման համար և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ:










