ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ

11:24 • 10.03.15

ԱՄՆ նախագահի գրասենյակը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ երկրի «ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը սպառնալիքի» պատճառով, գրում է interfax.ru-ն:

 

Սահմանափակումները վերաբերում են յոթ մարդու, ովքեր կապ ունեն Վենեսուելայում «մարդու իրավունքների խախտման» հետ: Նրանց թվում է երկրի հանրային նախարարության դատախազ Կատերինե Պադրոնը, ազգային հատուկ ծառայության տնօրեն Գուստավո Լոպեսը և այլք:

 

Սպիտակ տունը մեղադրել է նրանց մարդու իրավունքները խախտելու, խոսքի ազատությունը սահմանափակելու, քրեական գործերի կեղծման և այլ հանցագործությունների համար: Ամերիկացիներին արգելվել է նրանց հետ բիզնես վարել: ԱՄՆ տարածքում պաշտոնյաների սեփականությունը կալանքի տակ է դրվել։ Սպիտակ տանը հայտարարել են, որ փորձել են չդիպչել Վենեսուելայի կառավարությանն ու ժողովրդին:

 

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցների խնդիրը պետական հեղաշրջումն է: