«100 LIVES» նախաձեռնության մեկնարկի արարողությունը (ուղիղ միացում)

01:06 • 11.03.15

Երևանյան ժամանակով ժամը 01.00-ին Նյու Յորքում մեկնարկել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի նոր՝  «100 Կյանք» (100 LIVES) նախաձեռնության շնորհանդեսի արարողությունը, որը հնարավոր է դիտել հետևյալ հղումով՝ www.100lives.com:



Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով բազում հայերի են փրկել Հայոց Ցեղասպանությունից։  «100 LIVES»-ի  համահիմնադիրներն են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ուՆուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:



Կհայտարարվի մարդասիրական նոր` «Ավրորա»  միջազգային մրցանակի ("AURORA INTERNATIONAL HUMANITARIAN PRIZE") հիմնման մասին, որի ժյուրիի անդամների թվում են լինելու օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելը: