Ռուսաստանն ու Աբխազիան համակարգված արտաքին քաղաքականության իրականացման մասին հուշագիր են ստորագրել

15:59 • 11.03.15

ՌԴ-ի և Աբխազիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վյաչեսլավ Չիրիկբան այսօր բանակցությունների արդյունքում Համակարգված արտաքին քաղաքականության իրականացման մեխանիզմի մասին հուշագիր են ստորագրել, հաղորդում է ТАСС-ը:

 

Ինչպես նշել է Սերգեյ Լավրովը, հանդիպման ընթացքում քննարկվել է «միջազգային ասպարեզում երկու երկրների գործողությունների համակարգումը»:

 

«Այդ խնդրի լուծմանը կնպաստի այսօր ստորագրված հուշագիրը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

 

Նախարարը հայտնել է նաև, որ Մոսկվան «քաղաքական օգնություն կտրամադրի Աբխազիային» նրա միջազգային դիրքերի ամրապնդման հարցում: