Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի հանդիպումը հետաձգվել է

14:32 • 11.03.15

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների՝ Աստանայում այս շաբաթ պլանավորված հանդիպումը հետաձգվել է:

 

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտնել են Ղազախստանի դիվանագիտական շրջանակները:

 

Այդ տեղեկությունը հաստատել է նաև ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իրոք, երեք պետությունների ղեկավարները որոշել են մի քանի օրով հետաձգել Աստանայում նշանակված հանդիպումը»,-ասել է նա:

 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վլադիմիր Պուտինը մարտի 12-13-ին Նուրսուլթան Նազարբաևի հրավերով լինելու է Աստանայում՝ մասնակցելու Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարների հանդիպմանը:

 

«Կողմերը մտադիր են քննարկել առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը,եվրասիական տնտեսական գործընթացները՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ժամանակակից միտումները: Ենթադրվում է նաև կարծիքների փոխանակում միջազգային արդի հարցերի՝ մասնավորապես Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ»,- ասված է եղել հաղորդագրության մեջ: