Իտալական դատարանն արդարացրել է Բեռլուսկոնիին «պարուհի Ռոբիի գործով»
Իտալիայի Գերագույն դատարանը հաստատել է երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի՝ «Ռուբիի գործով» արդարացնող վճիռը, հայտնում է Интерфакс-ը։
Երկարատև նիստից հետո դատարանը մերժել է գլխավոր դատախազի՝ վերաքննիչ դատարանի որոշումը չեղարկելու մասին պահանջը, որը նախկինում արդարացրել է քաղաքական գործչին։
2013-ի վերջին դատարանը Բեռլուսկոնիին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման՝ իր առանձնատանը «սեքս-երեկույթներ» կազմակերպելու և 17-ամյա մարոկկացի պարուհի Կարիմա էլ Մարուկի հետ (հայտնի է Ռուբի անունով) ինտիմ կապ ունենալու համար։ Նրան մեղադրում էին նաև պաշտոնական դիրքը չարաշահելու համար։
Վերաքննիչ դատարանն արդարացրել էր Բեռլուսկոնիին։ Դատավորները չապացուցված էին համարել այն, որ նա իմացել է պարուհու տարիքը։










