Ֆրանսիայի 13-ամյա բնակիչը դարձել է ԻՊ-ի ամենաերիտասարդ մահապարտը. Daily Mail (լուսանկար)

11:35 • 11.03.15

Ֆրանսիայի 13-ամյա բնակիչ Աբու Բաքր ալ-Ֆարանսին դարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռված ու զոհված ամենաերիտասարդ մահապարտը:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Ստրասբուրգ քաղաքի բնակիչը սպանվել է Սիրիայի տարածքում` Հոմսի սահմանային պահակակետերից մեկի վրա կառավարական զորքերի հարձակման հետևանքով:

 

Հայտնի է, որ տղան համալրել է ջիհադիստների շարքերն ընտանիքի մյուս անդամների հետ:

 

Բրիտանական պարբերականը հավելում է, որ վերջին շրջանում Սիրիայի ու Իրաքի տարածքում գործող ահաբեկչական խմբավորմանը Եվրոպայից միացել է մոտ 100 երիտասարդ:

Young jihadi: Abu Bakr al-Faransi is believed to be the youngest French child to die fighting for ISIS in Syria

 

Islamic State: It is believed Abu Bakr al-Faransi arrived in Syria with his family and died two months ago while guarding a border post in the western city of Homs