Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

22:52 • 11.03.15

Հանրապետության տարածքում մարտի 12-ին , 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերը, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ:

 

Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 14-15-ին կնվազի 3-4 աստիճանով:

 

 

Երևանում՝

Մարտի 12-ին , 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերը, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:

 

 

Երևանի մարտի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան 18.10C (1998թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան  -16.30C (1985թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան   4.80C


ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն