ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Բալթյան երկրներ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտևի և Լիտվայի Հանրապետության խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հրավերներով մարտի 11-17-ը պաշտոնական այցով կմեկնի Բալթյան երկրներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
ԱԺ փոխնախագահը Էստոնիայի և Լատվիայի Ազգային գրադարաններում և Լիտվայի Ցեղասպանության թանգարանում կմասնակցի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսների պաշտոնական բացման արարողությանը և հանդես կգա ելույթներով:
Նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխնախագահներ Ինես Լիբինա-Էգներեի և Անդրեյ Կլեմենտևի, Լիտվայի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի, Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հետ:










