Բողոքի ցույցերի «կենտրոն» դարձած Ֆերգյուսոնի քաղաքապետը հրաժարական է տվել

09:54 • 11.03.15

Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքի քաղաքապետ Ջոն Շոուն հրաժարական է տվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

 

Քաղաքապետը նման որոշում է կայացրել, երբ հայտնի է դարձել իրավապահների և դատական մարմինների կողմից ռասիզմի դրսևորման բազմաթիվ դեպքերի մասին:

 

Մեկ օր առաջ հրաժարական է տվել Ֆերգյուսոն քաղաքի քաղաքային դատավոր Ռոնալդ Բրոկմաերը: ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանական վարչության բարեփոխման անհրաժեշտության մասին:

 

Ֆերգյուսոնում անկարգություններ էին սկսվել, երբ ոստիկան Դարեն Ուիլսոնը սպանել էր 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին: Դատավորն արդարացնող վճիռ էր կայացրել ոստիկանի նկատմամբ: Դա դարձել էր զանգվածային բողոքի ակցիաների և ոստիկանության հետ բախումների պատճառ: Ավելի ուշ հայտնի էր դարձել Ֆերգյուսոնի իշխանությունների կողմից ռասիզմի դրսևորման բազմաթիվ դեպքերի մասին: