Ֆրանսիայում հանցագործները գողացել են 9 միլիոն եվրոյի զարդեր

17:46 • 11.03.15

Ֆրանսիայում հանցագործները հարձակվել են ոսկյա զարդեր տեղափոխող բեռնատարների վրա: Ինչպես հայտնել են ոստիկանությունում, գողացված թանկարժեք զարդերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 9 միլիոն եվրո: 


Իրավապահ մարմինների տվյալներով՝ հանցագործությունն իրականացվել է անցած գիշեր երկրի արևելքում գտնվող Դիժոն քաղաքի մոտակայքում: Հարձակմանը մասնակցել է առնվազն 15 մարդ:


Նրանք ճանապարհին կանգնեցրել են մի քանի զրահապատ ավտոմեքենա, ինչից հետո ստիպել են դրանց ներսում եղած պահակներին դուրս գալ տրանսպորտային միջոցներից:  Պահակախմբից ոչ ոք չի տուժել:


Ավելի ուշ գողացված բեռնատարները հայտնաբերվել են դեպքի վայրի մոտակայքում, բայց արդեն առանց թանկարժեք բեռի:


Այժմ Ֆրանսիայում իրականացվում է հանցագործների նկատմամբ որոնողական գործողություն: Հանցագործների որոնման աշխատանքներին, ովքեր հետաքննության վարկածով հանցագործությունից հետո բաժանվել են խմբերի, ներգրավվել են ոստիկանության և ժանդարմերիայի ցամաքային և օդային ուժեր: