Վրաստանի նախագահը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է առաքելության աշխատանքի վերականգնման հարցը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ և քննարկել երկրում կազմակերպության լիարժեք առաքելության վերականգնման հնարավորությունը: Այդ մասին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ Զանյերը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ և քննարկել է տարածաշրջանում անվտանգության հարցերը և երկրում ԵԱՀԿ դիտորդական առաքելության աշխատանքի վերսկսման հնարավորությունը:
«Նշվել է Վրաստանում ԵԱՀԿ առաքելության վերականգնման անհրաժեշտությունը: Խոսակցության ընթացքում քննարկվել է նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը»,-ասված է նախագահի մամուլի ծառայությունում:
Հանդիպմանը նաև քննարկվել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ու Ռուսաստանի միջև պայմանագրերի ստորագրման հարցը:










