Իրատեսական չէ՝ սպասել, որ ԵԱՏՄ–ին անդամակցելու մեկ ամսվա ընթացքում կտուկ ցուցանիշներ են գրանցվելու. Վաչե Գաբրիելյան

22:30 • 11.03.15

Իրատեսական չէ՝ սպասել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամացության մեկ ամսվա ընթացքում  կտուկ ցուցանիշներ են գրանցվելու, մանավանդ, որ կան  դրա  մի շարք  խոչընդոտներ: Այս մասին  Tert. am –ի հետ զրույցում նշեց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար  և  փոխվարչապետ  Վաչե Գաբրիելյանը` ի պատասխան հարցի՝ ինչպե՞ս կգնահատեք   առկա   տնտեսական ցուցանիշները  և,  մասնավորապես,  ինչ ունենք , որ չենք ունեցել մինչև ԵՏՄ-ին անդամակցությունը:

 

Նախարարը նշեց, որ առկա են  մեկ ամսվա տվյալներ, և ավելացրեց.«Սպասել, որ մեծ փոփոխություններ են լինելու, իրատեսական չէ, որովհետև տնտեսությունն իներցիոն համակարգ է, հարկավոր է նոր պայմաններով  պայմանագրերի կնքում, գործընկերների փնտրտուք, նոր իրավահարաբերությունների  կիրարկում և այլն: Բնականաբար, կային հին իրավահարաբերություններ, որոնք սկսում են նոր գործել՝ նոր պայմաներով, սակայն պետք է հաշվի առնել, որ  2015 –ը ծանր տարի է ընդհանուր տարաշածշրջանային տեսակետից և այս  տեսակետից  անմիջապես նոր փոփոխություններ ակնկալել, որ նոր պայմանագրեր արդեն կնքված կլինեին և ավելի շուտ կսկսեին գործել, այս պահին հնարավոր չէր»,-ասաց նա և հիշեցրեց, որ Հայաստանի ԵԱՏՄ գործընկերների   խորհրդարանների կողմից  պայմանագրի վավերացումը   տեղի էր ունեցել դեկտեմբերին:

 

Այսինքն ` իրավաբանորեն փաստաթղթերը ստորագրվել են ավելի վաղ, ուժի մեջ են մտել հունվարի 2-ին, չնայած տարբեր համաձայանգրեր կարող էին կնքվել, տնտեսական հարաբերությունները`կառուցվել դեկտեմբերից սկսած:

 


Ինչ վերաբերում է կոնկրետ ցուցանիշներին, ապա  Վաչե Գարբրիելյանը նկատեց,  որ  այս պահին  առկա են   մեկ ամսվա վիճակագրական տվյալներ։ Այնուամենայնիվ, նա խոհուրդ տվեց   զրուցել   անհատական մակարդակով  ձեռներեցների հետ, որոնք  կվկայեն, որ որոշակի առումով առավել հեշտացել են  Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան արտահանման  հնարավորությունները:

 


«Կան այնտեղի շուկայում տեղ գտնելու խնդիրներ`պայմանավորված բնակչության գնողունակության փոփոխման հետ, սակայն եթե  նայում ենք այն ընթկացակարգային խնդիրներին, որ նախկինում կային, ապա դրանք նվազել են»,-նշեց նախարարը:

 


Նա, ի մասնավորի, նկատի ունի նախկինում  Ռուսաստան  արտահանվող ապրանքներին կցված   ապրանքի ծագման սերտիֆիկատներն առ այն, որ ապրանքն  արտադրված է  ՀՀ-ում :


Հիմա ԵԱՏՄ  անդամ Հայաստանցի գործարարի  համար  նման փաստաթուղթ  չի պահանջվում:

 

Սակայն Վաչե Գաբրելյանը չթաքցրեց, որ ի տաբերություն ինքնաթիռով բեռնափոխադրումների՝  ցամաքային սահմանով բեռնափոխադրումների  դեպքում, մանսավորապես՝ Վրաստանով անցնելու դեպքում, դեռևս պետք է այդ փաստթաթղթային ողջ պորտֆելը:

 

Հետևաբար, դա նշանակու՞մ է, որ  երբ տարիներ առաջ հայտարարվում էր, որ փակ սահմանները ՄՄ-ի համար խոչընդոտ են, հիմա դա կյանքի փորձով է ապացուցվում: Ի պատասխան այս հարցի Վաչե Գաբրիելյանը նկատեց, որ սահմանը, բնականաբար, խոչընդոտ է, սակայն հավելեց. «Եթե մենք նայում ենք խնդրին  այն տեսակետից, որ պետք է  բացարձակապես առանց որևէ թղթաբանության առևտուր լիներ, ապա դա, բնականաբար, չի կարող  լինել:  Արդյո՞ք առկա ռեժիմն ավելի լավն է՝ այդ տեսակետից՝ այո՛: Եվ բացի թղթաբանությունից, կա մի շատ կարևոր բան ևս` մաքստուրքը: Այսինքն` երբ հայկական ապրանքները արտահանվում են Ռուսաստան, այլևս  գանձման ենթակա չեն»,-ասաց նա: