Հունաստանում գողության կասկածանքով Վրաստանի 11 քաղաքացի է ձերբակալվել

12:51 • 11.03.15

Հունաստանի իրավապահ մարմինները Վրաստանի 11 քաղաքացու են ձերբակալել, ովքեր մեղադրվում են հարձակումներ գործելու և գողության համար, հայտնում է newsgeorgia.ru-ն՝ հղում անելով «Ռուսթավի- 2» ալիքին։

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործները պարբերաբար մասնավոր տներ են թալանել Ատիկա շրջանում։

 

Ձերբակալվածների թվում կան կանայք, ովքեր աշխատել են որպես հավաքարարներ և տան սեփականատերերի մասին տեղեկություններ տրամադրել հանցագործներին։

 

Հունաստանի ոստիկանությունը կոչ է արել տեղի բնակիչներին մեղադրյալների մասին լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։