Խոշոր հրդեհ է բռնկվել Մանհեթենի բնակելի շենքերից մեկում
Նյու Յորքի հայտնի Մանհեթեն թաղամասի բազմահարկ շինություններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Խոսքը Schomburg Plaza երկնաքերի մասին է, որը գտնվում է Հինգերորդ ավենյուում։
Նախնական տվյալներով՝ հրդեհը 17-րդ և 18-րդ հարկերում է, գրում է Комсомольская правда-ն։
Կրակը և սև ծուխը տեսանելի են եղել բավական հեռվից։ Հայտնի է, որ շենքի ներսում գտնվում են մարդիկ, ովքեր չեն կարողանում դուրս գալ։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները։ Զոհերի և հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չկան։










