Բոլոր հետխորհրդային երկրների միջև ստեղծվող միջպետական ֆորմատները կոպեկի արժեք չունեն. Ռուբեն Մեհրաբյան
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երեկվա հայտարարությանը, որում ասվում էր, թե իրենք մշտապես կաջակցեն ադրբեջանցի եղբայրներին, ընդգծեց՝ բոլոր երկրները առաջնորդվում են բացառապես իրենց պետական շահերով:
«Այս հայտարարությունը ևս մեկ անգամ հասկացնում է մի պարզ բան. բոլոր հետխորհրդային երկրների միջև ստեղծվող միջպետական ֆորմատները, որոնց անդամակցում է Հայաստանը՝ ԱՊՀ-ն, ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ն, կոպեկի արժեք չունեն Հայաստանի պետականության, ՀՀ-ի անվտանգության շահերի տեսակետից»,-ասաց նա:
Հարցին, թե` ԵՏՄ անդամ Բելառուսի նախագահի նման հայտարարությունը չի՞ հակասոմ ԵՏՄ-ի անդամ Հայաստանի շահերին, քաղաքագետը պատասխանեց. «Բոլորը երկրները առաջնորդվում են իրենց ազգային շահերի սեփական պատկերացումներով, այդ թվում՝ Բելառուսը, Ադրբեջանը, հարց է՝ թե ինչու այդպես չի անում Հաաստանը: Հայաստանը չի առաջնորդվում իր պետական շահերով»:










