Մերկելը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա զորահանդեսին. ԶԼՄ-ներ

16:11 • 11.03.15

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել է չմասնակցել Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսին, գրում է Корреспондент-ը՝ հղում անելով գերմանական Die Zeit պարբերականին։

 

Նշվում է, որ Մերկելը նման որոշում է կայացրել օրեր առաջ՝ Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ Այնուամենայնիվ, կանցլերը մտադիր է մոտ ապագայում Ռուսաստան այցելել։